Սիոնիստական ռեժիմը 50 տոննա ռումբ է նետել Գազայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196808-Սիոնիստական_ռեժիմը_50_տոննա_ռումբ_է_նետել_Գազայի_վրա
Իսրայելական բանակը հայտարարել է, որ 50 տոննա ռումբ է կիրառել Գազայի դեմ հարձակման ժամանակ: Ռեժիմը նաև հայտարարել; է, որ թիրախները միայն Համաս շարժմանը չեն պատկանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 07:43 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը 50 տոննա ռումբ է նետել Գազայի վրա

Իսրայելական բանակը հայտարարել է, որ 50 տոննա ռումբ է կիրառել Գազայի դեմ հարձակման ժամանակ: Ռեժիմը նաև հայտարարել; է, որ թիրախները միայն Համաս շարժմանը չեն պատկանել:

Սիոնիստական բանակի խոսնակը հայտարարել է. «Գազայի հատվածի դեմ իրականացված հարձակման ժամանակ 50 տոննա ռումբերով խոցել ենք 10 թիրախ։ Հարձակումներն իրականացվել են զենքի, հրթիռների, ռումբերի և  այլ արտադրամասերի, Ջաբալիայի տարածքում գտնվող կարևոր զարգացման և հետազոտական կենտրոնի և Գազայի հատվածի օկուպացված տարածքների հետ սահմանային ցանկապատի մոտ գտնվող թունելների վրա»:

Նա հավելել է, որ Գազայի հատվածից 44 հրթիռ է արձակվել օկուպացված տարածքների ուղղությամբ, որոնցից 29-ը խոցվել են: Լիբանանի հարավում նույնպես Իսրայելի բանակը խոցել է  3 թիրախ:

Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակն ասել է. «Մենք պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և դրա հիման վրա շարունակում Համասի դեմ հարձակումները Գազայում և Լիբանանում»: