Մեկնաբանություն՝ Սիոնիստական ռեժիմն անակնկալի է եկել Դիմադրության ուժերի նոր հրթիռների կիրառումից
Սիոնիստական ռեժիմի դեմ Դիմադրության ուժերի հրթիռային հարձակումները, ինչպես նաև Հորդանան գետի ափամերձ շրջաններում իրականացված մահապարտական գործողություններն անակնկալի են բերել ռեժիմին։
Օկուպացված Պաղեստինում լարվածության ու ճգնաժամի նոր փուլը սկսվել է չորեքշաբթի վաղ առավոտյան՝ Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստական ուժերի հարձակմամբ և աղոթող հավատացյալներին դաժան ծեծի ենթարկելով:
Ուրբաթ կեսօրից հետո, հարավային Լիբանանից և Գազայից տասնյակ հրթիռներ են արձակվել օկուպացված տարածքների ուղղությամբ։ Այս հարձակումը պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործության պատասխանն էր։
Պաղեստինյան խմբերի վճռական գործողությունը պառակտում է առաջացրեց Իսրայելի կաբինետում և բանակում։ Մինչ ոմանք ընդգծում են հարձակումներին վճռական պատասխան տալու անհրաժեշտությունը, մյուսները կարծում են, որ Իսրայելը այն վիճակում չէ, որ կարողանա ներքաշվել նոր պատերազմի մեջ:
Նրանք նկատի ունեն օկուպացված տարածքներում տիրող ներքաղաքական ճգնաժամը և Նեթանյահուի կաբինետի թույլ ու փխրուն դիրքերը։
Թեև Սիոնիստական ռեժիմը երեկ ուշ երեկոյան պատասխանել է հրթիռակոծություններին և թիրախավորել Լիբանանի հարավն ու Գազայի հատվածը, սակայն ռեժիմի պատասխանը թուլության վկայություն էր։
Սիոնիստական ռեժիմի ուղղաթիռները հակառակ անցյալի, հեռակառավարվող հրթիռներ են արձակել Գազայի հատվածում գտնվող իրենց թիրախների ուղղությամբ:
Հրթիռային նոր համակարգերով Պաղեստինի Դիմադրության ուժերի զինվելը լուրջ մարտահրավերի դիմաց է կանգնեցրել ագրեսոր ռեժիմին, որը հարձակումների ժամանակ կիրառում է կործանիչներ և ուղղաթիռներ:
Սիոնիստական ռեժիմի հակազդեցությունն արժանացավ Պաղեստինի Դիմադրության փոխադարձ և հզոր արձագանքին: Հորդանանի Ղուրում գտնվող Ալհամրա տարածքում մի ավտոմեքենայով իրականացած զինված հարձակման ընթացքում սպանվել են երկու սիոնիստներ, ևս մեկը վիրավորվել է:
Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հայտնել են, որ Ղուրի գործողությունը շատ ծանր է եղել և Իսրայելը ծանր օր է ունեցել:
Մյուս հարցը վերբերվում է Լիբանանի Հեզբոլլահի հետ բախումից Ղոդսն օկուպացրած ռեժիմի հրաժարվելուն: Սիոնիստական ռեժիմը, որն անակնկալի է եկել Դիմադրության խմբերի հարձակումներից, հարձակումների պատասխանատվությունը բարդել Լիբանանի կառավարության վրա, որի դիրքերը ամուր չեն:
Կարելի է ասել, որ օկուպանտ ռեժիմի դեմ Դիմադրության խմբերի վճռական գործողությունները և արձագանքը՝ աղոթողների դեմ իրականցված հարձակմամբ, վկայում է ռեժիմի հանցագործություններին դիմակայելու կամքի մասին:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն այս կապակցությամբ հայտարարել է, որ Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ սիոնիստների ոտնձգությունը վտանգ է ներկայացնում արաբական և իսլամական երկրների համար: Ընդգծելով Դիմադրության ճանապարհը և Ալ Աղսա մզկիթի պաշտպանությունը շարունակելու անհրաժեշտությունը, նա ասել է. «Մենք թույլ չենք տա Իսրայելի կառավարությանն իրականացնել Ղոդսը հրեականացնելու և Ալ-Աղսա մզկիթը մասնատելու իր ծրագրերը»։