Ամերիկյան զենքերն Իրաքում քաղցկեղի աճի հիմնական պատճառ են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i197068-Ամերիկյան_զենքերն_Իրաքում_քաղցկեղի_աճի_հիմնական_պատճառ_են
Իրաքի շիաների կոորդինացիայի բարձրաստիճան անդամը մեղադրել է ամերիկյան կողմին ռազմական տեխնիկայի օգտագործման մեջ, ինչը Իրաքում քաղցկեղի դեպքերի աճ է առաջացրել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 10, 2023 17:51 Asia/Tehran
  • Ամերիկյան զենքերն Իրաքում քաղցկեղի աճի հիմնական պատճառ են

Իրաքի շիաների կոորդինացիայի բարձրաստիճան անդամը մեղադրել է ամերիկյան կողմին ռազմական տեխնիկայի օգտագործման մեջ, ինչը Իրաքում քաղցկեղի դեպքերի աճ է առաջացրել։

Թորքի ալ-Աթաբին ասել է, որ միջազգային հաստատված զեկույցները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը հարյուրավոր տոննա  թույլ ուրան է օգտագործել Իրաքում 1991-2003 թվականներին հարյուրավոր քաղաքացիական օբյեկտներ ռմբակոծելու համար, ինչը հանգեցրել է շրջակա միջավայրի աղտոտման և քաղցկեղային հիվանդությունների սրմանը։

«Ալ-Մալումա» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Թուրքի ալ-Աթաբին հայտարարել է, որ քաղցկեղի գործը պետք է միջազգայնացվի՝ ամերիկյան ուժերի կողմից օգտագործված թույլ ուրանի պատճառով՝ վիրավոր իրաքցիների ընտանիքներին փոխհատուցելու համար։

Ավելի վաղ Ռուսաստանի բանակի կենսաբանական, քիմիական և ճառագայթային պաշտպանության ստորաբաժանման հրամանատար Իգոր Կռիլովն 2003 թվականին Իրաքում ամերիկյան հանցագործության մասին ասել էր, որ Վաշինգտոնն Իրաք ներխուժելու ժամանակ շատ է օգտագործել թուլացած ուրան։

Իրաքը տառապում է քաղցկեղային հիվանդությունների աննախադեպ աճից, հատկապես Բասրա նահանգում ամերիկյան զենքի կիրառման պատճառով։