Մեկնաբանություն - Սիոնիստական ​​ռեժիմը պառակտված և քայքայված հասարակություն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i197660-Մեկնաբանություն_Սիոնիստական_ռեժիմը_պառակտված_և_քայքայված_հասարակություն_է
Երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում Իսրայելի Ռազմավարական և անվտանգության հարցերի ինստիտուտը նշել է. Իսրայելի համար այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ դրսից բոլորը մեզ դիտում են որպես քայքայված հասարակություն, որն աստիճանաբար կորցնում է իր գործելու ունակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2023 14:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սիոնիստական ​​ռեժիմը պառակտված և  քայքայված հասարակություն է

Երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում Իսրայելի Ռազմավարական և անվտանգության հարցերի ինստիտուտը նշել է. Իսրայելի համար այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ դրսից բոլորը մեզ դիտում են որպես քայքայված հասարակություն, որն աստիճանաբար կորցնում է իր գործելու ունակությունը:

Ամերիկյան «National Interest» վերլուծական կենտրոնը ևս մի զեկույցում նշել է, որ Իսրայելի (Սիոնիստական ​​ռեժիմի) ստեղծումից անցել է շուրջ 75 տարի, սակայն նրա հիմնական մարտահրավերները դեռ չեն փոխվել։

Ըստ հիշյալ զեկույցի, թեև 1948 թվականի մայիսի 15-ին Իսրայելի այսպես կոչված անկախության հռչակագիրը  հստակեցնում  էր, որ սահմանադրությունը պետք է հաստատվի ոչ ուշ, քան նույն թվականի հոկտեմբերի 1-ը, սակայն նման փաստաթուղթ դեռևս չի ծնվել, և արդյունքում  հնարավոր է, որ Քնեսեթում պարզ քվեարկությամբ հիմնարար և ինստիտուցիոնալ փոփոխություններ արվեն հասարակության ասպարեզում: Սոցիալական տարբերությունները և տարբեր էթնիկ համայնքների գերակայությունը օկուպացված Պաղեստինում առկա կարևոր մարտահրավերներից են: Կրոնի և  քաղաքականության ,  սիոնիստական ​​աշխարհիկ  և կրոնական հոսանքների և այլ կրոնների, հատկապես արևմտյան «աշքենազի» և արևելյան «սեֆարադի» հրեաների միջև առճակատումը ամենակարևոր ներքին ճգնաժամն է ,որը դիմագրավում է Սիոնիստական ռեժիմը։ Եվ որպեսզի  դրա հետևանքները չպառակտեն  հրեական հասարակության  և կրոնի հյուսվածքը, Թել Ավիվի ղեկավարները փորձում են քողարկել այն:

Այս առճակատումը հանգեցրել է աշխարհիկ սիոնիզմի նոր մոտեցումների ի հայտ գալուն, որն ազդել է հրեական կրոնական դիսկուրսի որոշ հարթությունների վրա, և դրա նպատակը հրեաների տարբեր խավերի ներգրավումն է, մինչդեռ օրըստօրե ավելանում են Ռուսաստանից հրեա ներգաղթյալների ներքին հակամարտությունները  և նրանց ջանքերն  իշխող ուժի և որոշումներ կայացնելու կենտրոններում  իշխելու համար: Այս հակամարտությունը ստեղծեց նոր հոսանք, որը կոչվում է «կրոնական սիոնիզմ», և որն ինտեգրում է հրեական և աշխարհիկ կրոնական դիսկուրսը, պայմանով, որ այն հավատարիմ մնա սիոնիզմի սկզբունքներին, մինչդեռ սիոնիզմի սկզբունքները հակասում են Հարեդիական կուսակցությունների գաղափարներին և սկզբունքներին:

Հարեդիական և Սիոնիստական ​​կրոնական կուսակցությունները փորձում են ամրապնդել իրենց դերն ու գերակայությունը քաղաքական  մարտերի ասպարեզում, և դա պատճառ է դարձել, որ հակամարտությունը բռնկվի հրեական մշակույթի, հասարակության և դասակարգերի մակարդակով,ինչն արտացոլում է Իսրայելում կառավարման ճգնաժամի չափը: Աջերի և աշխարհիկների միջև տարաձայնությունը հին է և լուրջ, որը գոյություն է ունեցել Պաղեստինի օկուպացիայից ի վեր, բայց քանի որ աշխարհիկներն  մեծամասնություն  էին կազմում, դա այնքան էլ չի դրսևորվել: 

Բայց ներկայումս Նեթանյահուի  ստեղծած  գործով ուժեղացել են  ծայրահեղ աջերն  ու  կրոնական ծայրահեղականները: Այս ուժեղանալու արդյուքն  այսօր կարելի է տեսնել Սիոնիստական ռեժիմի քաղաքական ասպարեզում՝ քաղաքական անկայունության տեսքով: 

Սիոնիստական ​​ռեժիմի նոր կաբինետի ձևավորումից հետո աշխարհիկներն ականատես են լինում ծայրահեղականների ուժեղանալուն, որոնց ատում են և՛ սիոնիստների ​​սոցիալական ասպարեզում, և՛ միջազգային ասպարեզում:

Այժմ նրանք վտանգ են զգացել, որ այս գործընթացի շարունակությունը կարող է խնդիրներ առաջացնել Սիոնիստական ​​ռեժիմի աշխարհիկների ներկայության համար։ Փաստորեն, կրոնականների ուժեղացումը  մի տեսակ մտահոգություն է առաջացրել Սիոնիստական ​​ռեժիմի սոցիալական ասպարեզում  և պատճառ է դարձել որ քաղաքական դաշտի երկբևեռությունը հասնի սոցիալական դաշտ, և այժմ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և   բողոքում են ծայրահեղական կաբինետի դեմ, և չնայած Նեթանյահուի կողմից դատական ​​բարեփոխումների հետաձգմանը, դրանք դեռ շարունակվում են։