Արաբական պետությունների լիգայի հայտարարությունը՝ այս լիգային Սիրիայի անդամակցության դադարեցումը չեղարկելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198970-Արաբական_պետությունների_լիգայի_հայտարարությունը_այս_լիգային_Սիրիայի_անդամակցության_դադարեցումը_չեղարկելու_վերաբերյալ
Արաբական պետությունների լիգան հրապարակել է հայտարարություն,որում պաշտոնապես հայտարարել է լիգային Սիրիայի անդամակցության դադարեցումը չեղարկելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2023 14:02 Asia/Tehran
  • Արաբական պետությունների լիգայի հայտարարությունը՝ այս լիգային Սիրիայի անդամակցության դադարեցումը չեղարկելու վերաբերյալ

Արաբական պետությունների լիգան հրապարակել է հայտարարություն,որում պաշտոնապես հայտարարել է լիգային Սիրիայի անդամակցության դադարեցումը չեղարկելու մասին:

2011 թվականի նոյեմբերի 12-ին սիրիական ճգնաժամի մեկնարկից մի քանի ամիս անց որոշ արաբական երկրներ, ինչպիսիք են Կատարը և Սաուդյան Արաբիան, որոշեցին դադարեցնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային:

Այսօր  Արաբական  պետությունների լիգայի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով  արտակարգ հանդիպում են անցկացրել Կահիրեում, երբ ավելի քիչ քան երկու շաբաթ է մնացել մայիս 19-ին   Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում   արաբական երկրների գագաթնաժողովի կայացմանը: 

Սիրիական «Ալ-Վաթան» թերթի փոխանցմամբ՝ Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարները կիրակի օրը համատեղ հայտարարություն տարածելով,  հայտարարել են Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայունության պահպանման նկատմամբ  իրենց հավատարմության մասին։

Արաբական լիգայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հավելել են, որ այսօրվանից կվերսկսվի սիրիական պատվիրակությունների մասնակցությունը Արաբական լիգայի խորհրդի նիստերին։ Գործնական և համապարփակ քայլեր են ձեռնարկվում  սիրիական ճգնաժամը քայլ առ քայլ  լուծելու ուղղությամբ։