Սիոնիստ զինվորները սպանել են պաղեստինցի աղջկա
Մայիս 10, 2023 02:27 Asia/Tehran
Երեքշաբթի երեկոյան սիոնիստ զինվորները Հեբրոնի հարավում հրազենից կրակելով սպանել են մի պաղեստինցի աղջկա: Զինվորները նշել են, թե աղջիկը փորձում էր կրակել իրենց ուղղությամբ:
Նույն օրն առավոտյան իսրայելական կործանիչներն անսպասելի ավիահարձակում են իրրականացրել Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա։
Հարձակման հետևանքով նահատակվել է 13 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ մի քանի կանայք և երեխաներ։ Նահատակների թվում են նաև «Իսլամական ջիհադ» շարժման երեք բարձրաստիճան անդամներ:
Պաղեստինյան դիմադրության խմբերի միացյալ պալատն արձագանքելով հարձակմանը, հայտարարել է, որ օկուպանտներն ու նրանց առաջնորդները, ովքեր այս հարձակման հեղինակն են, պետք է պատրաստվեն վճարել դրա գինը: