Իրանի և Իրաքի Քուրդիստանի սահմանին 36 դիտաշտարակ է կառուցվում
Իրաքի սահմանապահ ուժերի խոսնակը հայտնել է Իրանի հետ սահմանամերձ շրջաններում 36 նոր դիտաշտարակների կառուցման մասին։
Անցած տարի Իրաքը փորձել է մեծացնել Իրանի հետ սահմանամերձ շրջանների անվտանգությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի սահմանապահ ուժերի հրամանատարները 2023 թվականի մարտի 7-ին Քուրդիստանի տարածքում անվտանգության հարցով կայացած հանդիպման ժամանակ խորհրդակցել են միմյանց հետ:
«Քուրդիստանի 24» կայքի փոխանցմամբ՝ Իրաքի սահմանապահ ուժերի խոսնակ Քարեվան Խոշնավը հինգշաբթի օրը հայտնել է, որ այդ երկրի բանակը սկսել է 36 նոր դիտաշտարակ կառուցել Քուրդիստանի և Իրանի սահմանային շրջաններում։
Խոշնավն ընդգծել է, որ Սուլեյմանիա նահանգի և Գարմիանի տարածքի սահմանամերձ շրջաններում այս ցեմենտից պատրաստվող աշտարակների տեղադրումը սկսվել է արդեն մի քանի օր, և աշխատանքը շարունակվում է առաջադեմ տեխնիկայով։
Խոշնավի խոսքով՝ այս աշտարակների տեղադրման նպատակը սահմանամերձ շրջաններում մաքսանենգության և անօրինական գործողությունների դեմ պայքարն է։