Իրանի և Իրաքի Քուրդիստանի սահմանին 36 դիտաշտարակ է կառուցվում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199272-Իրանի_և_Իրաքի_Քուրդիստանի_սահմանին_36_դիտաշտարակ_է_կառուցվում
Իրաքի սահմանապահ ուժերի խոսնակը հայտնել է Իրանի հետ սահմանամերձ շրջաններում 36 նոր դիտաշտարակների կառուցման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2023 15:04 Asia/Tehran
  • Իրանի և Իրաքի  Քուրդիստանի սահմանին 36 դիտաշտարակ է կառուցվում

Իրաքի սահմանապահ ուժերի խոսնակը հայտնել է Իրանի հետ սահմանամերձ շրջաններում 36 նոր դիտաշտարակների կառուցման մասին։

Անցած տարի  Իրաքը փորձել է մեծացնել Իրանի հետ սահմանամերձ շրջանների անվտանգությունը։  Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի սահմանապահ ուժերի հրամանատարները 2023 թվականի մարտի 7-ին  Քուրդիստանի տարածքում անվտանգության հարցով կայացած հանդիպման ժամանակ խորհրդակցել են միմյանց հետ: 

 «Քուրդիստանի 24» կայքի փոխանցմամբ՝ Իրաքի սահմանապահ ուժերի խոսնակ Քարեվան Խոշնավը հինգշաբթի օրը հայտնել է, որ այդ երկրի  բանակը սկսել է 36 նոր դիտաշտարակ կառուցել Քուրդիստանի և Իրանի սահմանային շրջաններում։

Խոշնավն ընդգծել է, որ Սուլեյմանիա նահանգի և Գարմիանի  տարածքի սահմանամերձ շրջաններում այս ցեմենտից պատրաստվող աշտարակների տեղադրումը սկսվել է արդեն մի քանի օր, և աշխատանքը շարունակվում է առաջադեմ տեխնիկայով։

Խոշնավի խոսքով՝ այս աշտարակների տեղադրման նպատակը սահմանամերձ շրջաններում մաքսանենգության և անօրինական գործողությունների դեմ պայքարն է։