Իսլամական ջիհադ շարժումը պայմաններ է դրել Գազայի հատվածում զինադադար հաստատելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199274-Իսլամական_ջիհադ_շարժումը_պայմաններ_է_դրել_Գազայի_հատվածում_զինադադար_հաստատելու_համար
Եբրայական աղբյուրները հաղորդել են, որ «Իսլամական ջիհադ» շարժումը երեք պայման է դրել Իսրայելի ռեժիմի առաջ՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2023 15:22 Asia/Tehran
  • Իսլամական ջիհադ շարժումը պայմաններ է դրել  Գազայի հատվածում զինադադար հաստատելու համար

Եբրայական աղբյուրները հաղորդել են, որ «Իսլամական ջիհադ» շարժումը երեք պայման է դրել Իսրայելի ռեժիմի առաջ՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելու համար։

Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ​​Kan ցանցը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի համար Իսլամական ջիհադ շարժման պայմաններից են՝ սիոնիստական ռեժիմի բանտում 86 օր հացադուլից հետո նահատակված պաղեստինցի հայտնի բանտարկյալ Խեզր Ադնանի դիակի հանձնումը, Հորդանան գետի Արևմտյան ափին  ահաբեկչական գործողություների  դադարեցումը,  ինչպես նաև «Դրոշների երթի» չեղարկումը, որը նախատեսվել  է, որ հաջորդ շաբաթ անցկացվի  Ղոդս   քաղաքում։

Հաղորդման համաձայն՝  Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարի շուրջ բանակցությունները բախվել են բազմաթիվ խնդիրների, և Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժումը  Իսրայելին կոչ է արել   դադարեցնել այս շարժման հրամանատարների սպանությունը։

Մյուս կողմից  Սիոնիստական ​​ ռեժիմի 13-րդ  հեռուստաալիքը ընդգծել է, որ Իսրայելը ձգտում է վերջ դնել Գազայի հատվածում ընթացող հակամարտությանը, քանի որ զգում է ժամանակի ընթացքում կկորցնի իր ձեռք բերած նվաճումը: