Առաջին անգամ «Նակբայի» օրվա հիշատակումը ՄԱԿ-ում և Իսրայելի բուռն արձագանքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199518-Առաջին_անգամ_Նակբայի_օրվա_հիշատակումը_ՄԱԿ_ում_և_Իսրայելի_բուռն_արձագանքը
ՄԱԿ-ում առաջին անգամ հիշատակվում է հարյուր հազարավոր պաղեստինցիների իրենց հայրենիքից տեղահանման տարելիցը: Այս տարի նշվում է «Նակբայի»(Աղետի) օրվա 75 -րդ տարելիցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2023 14:05 Asia/Tehran
  • Առաջին անգամ «Նակբայի» օրվա հիշատակումը ՄԱԿ-ում և Իսրայելի բուռն արձագանքը

ՄԱԿ-ում առաջին անգամ հիշատակվում է հարյուր հազարավոր պաղեստինցիների իրենց հայրենիքից տեղահանման տարելիցը: Այս տարի նշվում է «Նակբայի»(Աղետի) օրվա 75 -րդ տարելիցը:

Այսօր՝ Նյու Յորքի ժամանակով երկուշաբթի, Նակբայի օրվա տարելիցի առիթով ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ կունենա Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը:

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը դատապարտել է այդ միջոցառումը և այն անվանել զազրելի իրադարձություն և պատմությունը խեղաթյուրելու ակնհայտ փորձ:

Պաղեստինի ժողովրդի տեղահանումն իրենց երկրից բրիտանական տիրապետության տակ գտնվող Պաղեստինի բաժանման արդյունքն էր երկու առանձին մասերի՝ հրեական և արաբական: Արաբները մերժեցին այս ծրագիրը։

1948 թվականին Բրիտանիայի առաքելության ավարտից հետո Իսրայելը հռչակեց իր անկախությունը։

Նակբան մոտ 700,000 պաղեստինցիների հիշատակի օրն է, ովքեր 1948 թվականին փախել են կամ հարկադրված են եղել լքել իրենց տները: