Սիոնիստները փորձել են կանխել ՄԱԿ-ում «Աղետի օրվա» արարողությանը դեսպանների ներկայությունը
1948 թվականից ի վեր առաջին անգամ մայիսի 15-ին, ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների էթնիկ զտումները կամ «Աղետի օրը»:
Հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն ընդգծել է Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքին աջակցելու և օկուպացիային դադարեցնելու անհրաժեշտությունը։Ավելի վաղ Սիոնիստական ռեժիմի 10-րդ ալիքի թղթակից Մորիա Ուոլբերգը բացահայտել էր, որ Իսրայելի ԱԳՆ-ն և ՄԱԿ-ում ռեժիմի դեսպան Գիլադ Արդանը փորձում են կանխել դեսպանների և պաշտոնյաների ներկայությունը հանդիպմանը:Ուոլբերգը նշել է. «Արդանն անձնական հաղորդագրությունների միջոցով խնդրել է տարբեր երկրների դեսպաններին բոյկոտել հանդիպումը»:75 տարի առաջ՝ 1948 թվականի մայիսի 15-ին, սիոնիստական հանցավոր խմբերն ու կազմակերպությունները դաժան հանցագործություններ իրականացնելով գրավեցին Պաղեստինի հողերը: Հանցագործություն, որը հայտնի դարձավ որպես «Աղետի օր»։Այդ ժամանակ սիոնիստ օկուպանտներն ավերեցին ավելի քան 531 քաղաք և գյուղ, գրավեցին 774 գյուղ և տեղահան արեցին ավելի քան 800 հազար պաղեստինցիների: