Սիոնիստները փորձել են կանխել ՄԱԿ-ում «Աղետի օրվա» արարողությանը դեսպանների ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199532-Սիոնիստները_փորձել_են_կանխել_ՄԱԿ_ում_Աղետի_օրվա_արարողությանը_դեսպանների_ներկայությունը
1948 թվականից ի վեր առաջին անգամ մայիսի 15-ին, ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների էթնիկ զտումները կամ «Աղետի օրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2023 06:24 Asia/Tehran
  • Սիոնիստները փորձել են կանխել  ՄԱԿ-ում «Աղետի օրվա» արարողությանը դեսպանների ներկայությունը

1948 թվականից ի վեր առաջին անգամ մայիսի 15-ին, ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների էթնիկ զտումները կամ «Աղետի օրը»:

Հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն  ընդգծել է Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքին աջակցելու և օկուպացիային դադարեցնելու անհրաժեշտությունը։Ավելի վաղ Սիոնիստական ռեժիմի 10-րդ ալիքի թղթակից Մորիա Ուոլբերգը բացահայտել էր, որ Իսրայելի ԱԳՆ-ն և ՄԱԿ-ում ռեժիմի դեսպան Գիլադ Արդանը փորձում են կանխել դեսպանների և պաշտոնյաների ներկայությունը հանդիպմանը:Ուոլբերգը նշել է. «Արդանն անձնական հաղորդագրությունների միջոցով խնդրել է տարբեր երկրների դեսպաններին բոյկոտել հանդիպումը»:75 տարի առաջ՝ 1948 թվականի մայիսի 15-ին, սիոնիստական հանցավոր խմբերն ու կազմակերպությունները դաժան հանցագործություններ իրականացնելով գրավեցին Պաղեստինի հողերը: Հանցագործություն, որը հայտնի դարձավ որպես «Աղետի օր»։Այդ ժամանակ սիոնիստ օկուպանտներն ավերեցին ավելի քան 531 քաղաք և գյուղ, գրավեցին 774 գյուղ և տեղահան արեցին ավելի քան 800 հազար պաղեստինցիների: