Բաշար Ասադն այսօր կմեկնի Արաբիա
Սիրայի հանրապետության ղեկավարի գրասենյակը հայտարարել է,-«Բաշար Ասադն այսօր Դամասկոսից կմեկնի Արաբիայի Ջիդդա քաղաք»:
«Իրան Պրես» լրատվական գործակալությունը հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը հաղորդել է,որ Սիրիայի Հանրապետության ղեկավարի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում ասված է,-«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հինգշաբթի օրը կմեկնի Արաբիայի Ջիդդա քաղաք, մասնակցելու ուրբաթ օրը կայանալիք Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին»։
Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը տեղի կունենա վաղը՝ ուրբաթ մայիսի 19-ին, Արաբիայի Ջիդդա քաղաքում, որին վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ կմասնակցի Սիրիայի նախագահը։
Արաբական պետությունների լիգայի անդամները վերջերս Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցին վերականգնել Սիրիայի անդամակցությունն Արաբական պետությունների լիգային: Արաբիայի թագավորը նամակ հղելով Բաշար Ասադին , պաշտոնապես նրան հրավիրեց մասնակցել ԱՊԼ-ի գագաթնաժողովին: