Նեթանյահուի ծայրահեղական կառավարության նախարարների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել
Հինգշաբթի օրը սիոնիստական լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ Քնեսեթում նոր բյուջեի հաստատումից հետո ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն Գովերի և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել:
«Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրել է. «Yehudat HaTorah կուսակցության կողմից 500 միլիոն շեքելի չափով հավելյալ գումար խնդրելուց հետո հարեդիները նույնպես լրացուցիչ միջոցներ եբ պահանջել են պահանջել, ինչը սաստկացրել է կողմերի միջև եղած տարաձայնությունները»:
Ռեժիմի ֆինանսերի նախարար Բեզալել Սմոտրիչը հինգշաբթի օրը Նեթանյահուին սպառնացել է, որ հրաժարական կտա:«Ագուդատ Իսրայել» և «Դեգել Թորա» կուսակցությունները Քնեսեթում ներկայացած են Ջեյքոբ Լիցմանի գլխավորությամբ:Հատկանշական է, որ օրերս Սիոնիստական ռեժիմի արդարադատության նախարար, դատական համակարգի բարեփոխման վիճահարույց ծրագրի հեղինակ Յարիվ Ռևլինն, ում օկուպացված տարածքների բնակիչները համարում են Նեթանյահուի կաբինետի ղեկը և վարչապետի քաղաքականության ուրվագծողը, նույնպես սպառնացել է հրաժարական տալ։
Ռիվլինն ասել է, որ կհեռանա պաշտոնից, եթե դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը չհաստատվի:edited 08:47