Բաշար Ասադ. Տարածաշրջանային հաշտեցումը մեծացնում է հույսերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199788-Բաշար_Ասադ._Տարածաշրջանային_հաշտեցումը_մեծացնում_է_հույսերը
Ջիդդայում կայացած՝ Արաբական երկրների ղեկավարների 32-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է. «Արաբական երկրների միջև և արաբական երկրների ու տարածաշրջաբնի երկրների միջև հաշտեցման գործընթացը մեծացնում է հույսերը, ինչը դրսևորվել է նաև այս համաժողովում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2023 04:00 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. Տարածաշրջանային հաշտեցումը մեծացնում է հույսերը

Ջիդդայում կայացած՝ Արաբական երկրների ղեկավարների 32-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է. «Արաբական երկրների միջև և արաբական երկրների ու տարածաշրջաբնի երկրների միջև հաշտեցման գործընթացը մեծացնում է հույսերը, ինչը դրսևորվել է նաև այս համաժողովում»:

Նա հավելել է. «Առաջարկում եմ վերանայել Արաբակլան լիգայի կոնանոդրությունը և ներքին կանոնակարգը՝ ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»:
Ասադը նշել է. «Արաբական երկրների միջև խաղաղությունն ու կառուցողական երկխոսությունը պատմական հնարավորություն են՝ առանց արտաքին միջամտության երկկողմ հարցերը կարգավորելու համար»:
Սիրիայի նախագահը, ով Արաբական պետությունների լիգայի հանդիպմանը մասնակցելու նպատակյով մեկնել է Սաուդյան Արաբիա,  հանդիպել է այս երկրի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ: Հանդիպմանն Ասադը գոհունակություն է հայտնել Էր Ռիադի և Դամասկոսի միջև հարաբերությունների վերսկսման կապակցությամբ։
Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Ասադը բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի ջանքերը՝ արաբական երկրների համագործակցությանն աջակցելու նպատակվ  քաղաքական մթնոլորտ ձևավորելու հարցում: