Բաշար Ասադ. Տարածաշրջանային հաշտեցումը մեծացնում է հույսերը
Ջիդդայում կայացած՝ Արաբական երկրների ղեկավարների 32-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է. «Արաբական երկրների միջև և արաբական երկրների ու տարածաշրջաբնի երկրների միջև հաշտեցման գործընթացը մեծացնում է հույսերը, ինչը դրսևորվել է նաև այս համաժողովում»:
Նա հավելել է. «Առաջարկում եմ վերանայել Արաբակլան լիգայի կոնանոդրությունը և ներքին կանոնակարգը՝ ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»:
Ասադը նշել է. «Արաբական երկրների միջև խաղաղությունն ու կառուցողական երկխոսությունը պատմական հնարավորություն են՝ առանց արտաքին միջամտության երկկողմ հարցերը կարգավորելու համար»:
Սիրիայի նախագահը, ով Արաբական պետությունների լիգայի հանդիպմանը մասնակցելու նպատակյով մեկնել է Սաուդյան Արաբիա, հանդիպել է այս երկրի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ: Հանդիպմանն Ասադը գոհունակություն է հայտնել Էր Ռիադի և Դամասկոսի միջև հարաբերությունների վերսկսման կապակցությամբ։
Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Ասադը բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի ջանքերը՝ արաբական երկրների համագործակցությանն աջակցելու նպատակվ քաղաքական մթնոլորտ ձևավորելու հարցում: