Նեթանյահուի հրաժարականի պահանջով բողոքի շաբաթօրյա ցույցերը շարունակվում են
Օկուպացված տարածքների բնակիչները շաբաթ օրը մասնակցել են հերթական ամենաշաբաթյա բողոքի ցույցին՝ վարչապետ Նեթանյահուի և նրա ծայրահեղական կառավարության առաջարկած դատաիրավական բարեփոխումների նախագծի դեմ:
Եբրայական աղբյուրները հայտնում են, որ տարբեր քաղաքներում բողոքի ցույցին մասնակցել է ընդհանուր առմամբ ավելի քան 150 հազար իսրայելցի:
Նշվում է, որ միայն Թել Ավիվում մոտ 100 հազար մարդ դուրս է եկել փողոցներ և կարգախոսներ վանկարկել Նեթանյահուի դեմ։ Դատաիրավական բարեփոխումների ծրագրի դեմ լայնածավալ բողոքի ցույցերի պատճառով Բենիամին Նեթանյահուն ժամանակավորապես կասեցրեց այն:
Ծրագիրը նախատեսում էր դատական համակարգի լիազորությունները կրճատում և գործադիր իշխանության իշխանության ու դիրքերի ամրապնդում։
Նաև կրճատվելու էին դատական խորհրդականների լիազորությունները, և նախարարները հնարավորություն էին ստանալու հեռացնել կամ նշանակել ցանկացած դատական խորհրդականի: