Իսրայելի բանակը հետաքննում է 200 զինվորի կասկածելի թունավորման գործը
Մայիս 22, 2023 08:08 Asia/Tehran
Կիրակի օրը սիոնիստական ԶԼՄ-ները հայտնել են, որ բանակում մեկնարկել է ռազմաբազաներից մեկում 200 զինվորների կասկածելի թունավորման գործի հետաքննությունը:
Սիոնիստական բանակի ռադիոն հայտնել է, որ հետաքննություն է սկսել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող ռազմաբազաներից մեկում օրեր առաջ 200 զինվորների թունավորման փաստով։
Ավելի վաղ Սիոնիստական Kan ցանցը հայտնել էր, որ Նեգև շրջանում տեղակայված ռազմաբազայում թունավորված ավելի քան 100 զինվորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ այս հաղորդման՝ Իսրայելի բանակը հրատապ հետաքննություն է սկսել՝ հնարավոր անփութության պատճառները բացահայտելու համար։
Հարկ է շել նաև, որ վերջին տարիներին Սիոնիստական ռեժիմի բանակում ավելացել է ինքնասպանությունների թիվը։