ԱՀԿ. Թել Ավիվը պետք է երաշխավորի պաղեստինցիների առողջության իրավունքի իրացումը
Չորեքշաբթի օրն ԱՀԿ-ն ընդունել է բանաձև, որով Թել Ավիվի բռնազավթիչ ռեժիմից պահանջվում է երաշխավորել պաղեստինցիների առողջության իրավունքի իրացումը:
Iran Press-ը, վկայակոչելով IRNA-ին, հայտնում է, որ բանաձևը հաստատվել է 76 կողմ, 13 դեմ և 35 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ Պաղեստինի օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում և Գոլանի բարձունքներում առողջապահական իրավիճակի մասին օրինագծի քննարկման ավարտին։
Բանաձևն ըդնգծում է օկուպացված պաղեստինյան տարածքներում ապրող մարդկանց առողջապահական խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
Բանաձևում ասված է. «Պաղեստինի օկուպացված տարածքներում առողջապահական ծառայությունների համար համապատասխան պայմանների բացակայությունը լուրջ մարտահրավեր է պաղեստիինցիներին արդյունավետ բուժօգնություն տրամադրելու համար»:
«Իսրայելը, որպես օկուպանտ ռեժիմ, պատասխանատու է Արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմում ու Գազայի հատվածում ապրող բոլոր պաղեստինցիների առողջության պահպանման և առողջության իրավունքի իրացման համար»,- ասված է ԱՀԿ բանաձևում։
ԱՀԿ-ն նաև նշել է. «Իսրայելի պարտականությունները ներառում են հավասար և խտրականությունցի զերծ պայմանների ապահովում առողջապահական ծառայությունների մատուցման հարցում և աջակցություն պաղեստինցիների առողջության իրավունքի իրացմանը»: