Իրանի նախագահը պաշտոնապես դիմավորել է Օմանին սուլթանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i200380-Իրանի_նախագահը_պաշտոնապես_դիմավորել_է_Օմանին_սուլթանին
Թեհրանի Սաադ-Աբադի պաշտմա-մշակութային համալիրում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի կողմից սուլթան Հեյսամ բին Թարեղ Ալ Սաիդի պաշտոնական դիմավորման արարողությունը, ով առաջին անգամ է Թեհրան այցելում Օմանի թագավորի կարգավիճակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 13:56 Asia/Tehran
  • Իրանի նախագահը պաշտոնապես դիմավորել է Օմանին սուլթանին

Թեհրանի Սաադ-Աբադի պաշտմա-մշակութային համալիրում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի կողմից սուլթան Հեյսամ բին Թարեղ Ալ Սաիդի պաշտոնական դիմավորման արարողությունը, ով առաջին անգամ է Թեհրան այցելում Օմանի թագավորի կարգավիճակում:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Օմանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ հնչեցին երկու երկրի օրհներգերը:   Ի պատիվ երկու նախագահների` տեղի ունեցավ զինվորական շքերթ:

Այսօր երեկոյան նախատեսված է ԻԻՀ նախագահի առանձնազրույցը  Օմանի  թագավորի հետ: 

Առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, և հատկապես առողջապահական տուրիզմի ոլորտներում Օմանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու նպատակով ԻԻՀ նախագահի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն անցած տարի  մայիսին Օմանի թագավորի հրավերով այցելել էր այդ երկիր: 

Օմանի  արքունի ատյանի  հայտարարության համաձայն՝ Օմանի թագավորի այցն Իրան երկօրյա է և ուղղված է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։