Իրանի նախագահը պաշտոնապես դիմավորել է Օմանին սուլթանին
Թեհրանի Սաադ-Աբադի պաշտմա-մշակութային համալիրում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի կողմից սուլթան Հեյսամ բին Թարեղ Ալ Սաիդի պաշտոնական դիմավորման արարողությունը, ով առաջին անգամ է Թեհրան այցելում Օմանի թագավորի կարգավիճակում:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Օմանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ հնչեցին երկու երկրի օրհներգերը: Ի պատիվ երկու նախագահների` տեղի ունեցավ զինվորական շքերթ:
Այսօր երեկոյան նախատեսված է ԻԻՀ նախագահի առանձնազրույցը Օմանի թագավորի հետ:
Առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, և հատկապես առողջապահական տուրիզմի ոլորտներում Օմանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու նպատակով ԻԻՀ նախագահի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն անցած տարի մայիսին Օմանի թագավորի հրավերով այցելել էր այդ երկիր:
Օմանի արքունի ատյանի հայտարարության համաձայն՝ Օմանի թագավորի այցն Իրան երկօրյա է և ուղղված է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։