Թուլկարմի երիտասարդների դիմադրության արդյունքում իսրայելցի զինվորները դիմել են փախուստի
Մայիս 30, 2023 04:45 Asia/Tehran
Իսրայելցի զինվորները ներխուժել են Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Թուլկարմի «Նուր Շամս» ճամբարը, որտեղ բածվել են պաղեստինյան դիմադրության երիտասարդների հետ։
Պաղեստինյան երիտասարդների և իսրայելցի զինվորների միջև հրաձգություն է տեղի ունեցել: Ճամբարի բնակիչները վանկարկել են «Աստված մեծ է» կարգախոսը՝ ի պաշտպանություն պաղեստինյան դիմադրության։
Պաղեստինցի երիտասարդների հետ մի քանի ժամ պայքարելուց հետո իսրայելցի զինվորները դիմել են փախուստի։ Առն գետի արևմտյան ափի տարբեր հատվածներում ձևավորվել է զինված դիմադրություն, և այս տարածքում դիմադրության նոր սերունդը լուրջ մարտահրավեր է դարձել Սիոնիստական ռեժիմի համար։