Օկուպացված տարածքներում շաբաթօրյա բողոքի ցույցերը շարունակվում են
Օկուպացված տարածքների տասնյակ հազարավոր բնակիչներ 22-րդ շաբաթն անընդմեջ մասնակցել են բողոքի ցույցի՝ դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության ծրագրի դեմ։ Ծրագիրը կրճատում է դատական համակարգի լիազորությունները և ամրապնդում գործադիր և օրենսդիր կառույցների իշխանությունն ու դիրքերը։
Սիոնիստական ռեժիմի իշխանությունները հայտարարել են, որ հետաձգել են օրենքի գործադրումը և բանակցում են ընդդիմության հետ՝ փոխզիջման հասնելու համար։
Այս որոշումը որոշ չափով թուլացրել էր բողոքի ալիքը, սակայն բյուջեի հաստատումից հետո, ծրագրի շուրջ բանակյցություններ սկսելու մասին Նեթանյահուի հայտարարությունը մարդկանց կրկին դուրս բերեց փողոցներ: Վերջին 21 շաբաթների ընթացքում օկուպացված Պաղեստինի քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում, Հայֆայում, Երուսաղեմում, Բերշեբայում, Ռիշոն Լեցիոնում և Հերցլիայում անց են ակցվել բողոքի ցույցեր՝ Նեթանյահուի ծայրահեղ աջ կաբինետի և դատաիրավական բարեփոխումների ծրագրի դեմ:
Ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ Նեթանյահուն այս ծրագրով նպատակ ունի թուլացնել դատական համակարգը և խուսափել կոռուպցիայի և կաշառակերության երեք գործով դատավարությունից: Նարքն նշում են, որ կաբինետի այս գործողությունները ռեժիմը կտանեն դեպի քաղաքացիական պատերազմ և փլուզում։