Եգիպտոսի սահմանին 19 սիոնիստ զինվոր է վիրավորվել
Rusiya Al-Yaum հեռուստաալիքը հայտնել է Եգիպտոսի սահմանին 19 սիոնիստ զինվորների վիրավորվելու մասին։
Rusiya Al-Yaum հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝Եգիպտոսի սահմանի մոտ գտնվող Նեգև անապատում Սիոնիստական ռեժիմի զինվորներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 19 զինվոր վիրավորվել է։
Սիոնիստական ռեժիմի բանակի ռադիոն նույնպես հաստատել է այս լուրը և հայտարարել, որ միջադեպը տեղի է ունեցել «Թալիմ» խաչմերուկի մոտ, երբ իսրայելցի զինվորները փորձում էին տեղափոխվել Նեգև անապատում գտնվող այս ռեժիմի ռազմաբազա։
Սիոնիստական ռեժիմի բանակի ռադիոն հայտնել է այս միջադեպի պատճառների վերաբերյալ ոստիկանական հետաքննություն սկսելու մասին։
Եգիպտոսի սահմանի մոտ իսրայելական ռեժիմի զինվորներին տեղափոխող ավտոբուսի շրջվելու վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հունիսի 3-ին Եգիպտոսի և օկուպացված Պաղեստինի սահմանին հակասիոնիստական գործողության հետևանքով սպանվեցին Սիոնիստական ռեժիմի երեք զինվորներ։