Սիրիայում 22 ամերիկացի զինվոր է վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i201262-Սիրիայում_22_ամերիկացի_զինվոր_է_վիրավորվել
Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 22 ամերիկացի զինվոր է վիրավորվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2023 09:58 Asia/Tehran
  • Սիրիայում 22 ամերիկացի զինվոր է վիրավորվել

Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 22 ամերիկացի զինվոր է վիրավորվել:

Սիրիայի դեմ մեկ տասնամյակ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն աջակցել է այս երկրում անջատողական աշխարհազորայիններին՝ ահաբեկչության և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պատրվակով և գրավել է Սիրիայի նավթով հարուստ տարածքները:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն  ավելի վաղ հստակ հայտարարել էր, որ այս երկրի զինվորականների ներկայությունը Սիրիայում նավթահորերի պատճառով է։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող որոշ հատվածներում, ինչպես նաև հարավում գտնվող Ալ-Թանֆ շրջանում իր ուժերի անօրինական ներկայությամբ Միացյալ Նահանգները շարունակում է թալանել Սիրիայի  նավթն ու ցորենը և Սիրիայի ժողովրդի այլ կենսական ռեսուրսներն ու ազգային հարստությունը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, CENTCOM ահաբեկչական կազմակերպությունն (Արևմտյան Ասիայում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության շտաբ) այսօր (երեքշաբթի) հայտարարություն է տարածել, որ 22 ամերիկացի զինվոր վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով։