Չինաստանը մեծ արագությամբ ընդլայնում է արաբների հետ համագործակցությունը
Չիանստանը մեծ արագությամբ ընդլայնում է արաբների հետ համագործակցությունը: Այդ արագությունն այնքան մեծ է, որ Վաշինգտոնը հայտարարել է, թե երբեք չի լքի Արևմտյան Ասիան, որպեսզի այդպիսով իր կողքին պահի արաբական երկրներին: Սակայն արդեն իսկ պարզ է, որ արաբական երկրները դուրս են եկել ԱՄՆ-ի վերահսկողությունից:
Ժամանակակից ռազմավարության վերլուծական կենտրոնը մի հոդվածում գրել է. « Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, էներգետիկ ռեսուրսների առկայության պատճառով, Արևմտյան Ասիայի տարածաշրջանը միշտ եղել է ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում: Առաջընթացի ու զարգանալու համար ԱՄՆ-ն ուներ այս տարածաշրջանի էժան ու առատ ռեսուրսների և իհարկե դոլարի դիրքերը պահպանելու կարիքը»:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դոլարը դարձավ աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի հիմնական գործիքը, և ամերիկացիները արաբների հետ բացահայտ և գաղտնի պայմանագրերով դոլարը սահմանեցին որպես նավթի և գազի փոխանակման արժույթ ամբողջ աշխարհում:
Սակայն այսօր Չինաստանը փորձում է դոլարը դուրս բերել եկամտաբեր էներգետիկ առևտրից:
Չինացիները նավթ են գնում այլ արժույթով, հիմնականում նախընտրություն տալով յուանին կամ ռիալին: Միգուցե Արևմտյան Ասիայի էներգիան այնքան էլ կենսական դեր չունի, երբ Չինաստանը գնում է էժան ռուսական էներգիա, բայց առևտրից դոլարի դուսրբերումը կենսական նշանակություն ունի ներկայիս միջազգային կարգի անցումային շրջանում։