Չինաստանը մեծ արագությամբ ընդլայնում է արաբների հետ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i201330-Չինաստանը_մեծ_արագությամբ_ընդլայնում_է_արաբների_հետ_համագործակցությունը
Չիանստանը մեծ արագությամբ ընդլայնում է արաբների հետ համագործակցությունը: Այդ արագությունն այնքան մեծ է, որ Վաշինգտոնը հայտարարել է, թե երբեք չի լքի Արևմտյան Ասիան, որպեսզի այդպիսով իր կողքին պահի արաբական երկրներին: Սակայն արդեն իսկ պարզ է, որ արաբական երկրները դուրս են եկել ԱՄՆ-ի վերահսկողությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2023 08:06 Asia/Tehran
  • Չինաստանը մեծ արագությամբ ընդլայնում է արաբների հետ համագործակցությունը

Չիանստանը մեծ արագությամբ ընդլայնում է արաբների հետ համագործակցությունը: Այդ արագությունն այնքան մեծ է, որ Վաշինգտոնը հայտարարել է, թե երբեք չի լքի Արևմտյան Ասիան, որպեսզի այդպիսով իր կողքին պահի արաբական երկրներին: Սակայն արդեն իսկ պարզ է, որ արաբական երկրները դուրս են եկել ԱՄՆ-ի վերահսկողությունից:

Ժամանակակից ռազմավարության վերլուծական կենտրոնը մի հոդվածում գրել է. « Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, էներգետիկ ռեսուրսների առկայության պատճառով, Արևմտյան Ասիայի տարածաշրջանը միշտ եղել է ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում: Առաջընթացի  ու զարգանալու համար ԱՄՆ-ն ուներ  այս տարածաշրջանի էժան ու առատ ռեսուրսների և իհարկե դոլարի դիրքերը պահպանելու կարիքը»: 
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դոլարը դարձավ աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի հիմնական գործիքը, և ամերիկացիները արաբների հետ բացահայտ և գաղտնի պայմանագրերով դոլարը սահմանեցին որպես նավթի և գազի փոխանակման արժույթ ամբողջ աշխարհում: 
Սակայն այսօր Չինաստանը փորձում է դոլարը դուրս բերել  եկամտաբեր էներգետիկ առևտրից:
Չինացիները  նավթ են գնում  այլ արժույթով, հիմնականում նախընտրություն տալով յուանին կամ ռիալին: Միգուցե Արևմտյան Ասիայի էներգիան այնքան էլ կենսական  դեր չունի, երբ Չինաստանը գնում է էժան ռուսական էներգիա, բայց առևտրից դոլարի դուսրբերումը կենսական նշանակություն ունի ներկայիս միջազգային կարգի անցումային շրջանում։