Սիրիան խստորեն քննադատել է մարդու իրավունքների վերաբերյալ Արևմուտքի երկակի ստանդարտները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i201580-Սիրիան_խստորեն_քննադատել_է_մարդու_իրավունքների_վերաբերյալ_Արևմուտքի_երկակի_ստանդարտները
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հատուկ խորհրդական Բաթինա Շաաբանը կիրակի օրը խստորեն քննադատել է մարդու իրավունքների վերաբերյալ Արևմուտքի և ԱՄՆ-ի երկակի ստանդարտները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2023 07:41 Asia/Tehran
  • Սիրիան խստորեն քննադատել է մարդու իրավունքների վերաբերյալ Արևմուտքի երկակի ստանդարտները

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հատուկ խորհրդական Բաթինա Շաաբանը կիրակի օրը խստորեն քննադատել է մարդու իրավունքների վերաբերյալ Արևմուտքի և ԱՄՆ-ի երկակի ստանդարտները:

Չինաստանում կայացած մարդու իրավունքների կոնֆերանսում, անդրադառնալով ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց սպանությանը, Բեթինա Շաաբանը նշել է, որ այդ հանցագործություններն իրականացվում են ժողովրդավարության քողի տակ:  
Նշելով, որ երկրների մեծ մասն այլընտրանք է փնտրում Արևմուտքին և ԱՄՆ-ին, Շաաբանը նշել է, որ Արևմուտքը ներկայումս վտանգավոր քայլեր  է ձեռնարկում աշխարհում իր գերիշխանությունը պահպանելու համար և ամեն ինչ անում է մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով։
Նա հավելել է. «Արևմուտքի մոտեցումը նախկինի համեմատ ավելի վտանգավոր է դարձել, որովհետև թիրախավորել է մարդկությանը: Ուստի պետք է միավորվել՝  այդ քայլերևից երեխաներին պաշտպանելու համար»: