Իսրայելական ուղղաթիռները գրոհել են Ջենինում գտնվող ճամբարի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i201590-Իսրայելական_ուղղաթիռները_գրոհել_են_Ջենինում_գտնվող_ճամբարի_վրա
Իսրայելական ուղղաթիռները հրթիռակոծել են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Ջենին ճամբարի տարբեր տարածքներ։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հունիս 19, 2023 13:57 Asia/Tehran
  • Իսրայելական ուղղաթիռները գրոհել են Ջենինում գտնվող ճամբարի վրա

Իսրայելական ուղղաթիռները հրթիռակոծել են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Ջենին ճամբարի տարբեր տարածքներ։

Երկուշաբթի օրը, իսրայելական ուղղաթիռները Պաղեստինի երկրորդ ինթիֆադայից հետո առաջին անգամ մարտական ​​գործողություններ են իրականացրել Ջենին ճամբարում։

Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելական ռեժիմի դեմ դիմադրությունն ուժեղացել և ընդլայնվել է:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Սիոնիստական ​​զավթիչ ռեժիմի բարբարոսական հարձակումը Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքի վրա։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին վերջին ամիսներին սիոնիստների հանցավոր գործողությունների սրումը Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում և պաղեստինցի քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի կոտորածը, ինչպես նաև պաղեստինցիների ունեցվածքի և տների ոչնչացումը, դիտարկել է որպես կազմակերպված հանցագործության և պաշտոնական ահաբեկչության վառ օրինակներ, և այդ անմարդկային վարքագծի դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելը թվարկեց որպես միջազգային հանրության, հատկապես ՄԱԿ-ի հրատապ պարտականությունը:

Քանանի Չաֆին մտահոգիչ է որակել ՄԱԿ-ի և աշխարհի երկրների անգործությունը Հորդանան գետի Արևմտյան ափում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումը շարունակելու նկատմամբ և խստորեն քննադատել է արևմտյան պետությունների լռությունն ու պասիվությունը այս հարցում և միջազգային ֆորումներին և Պաղեստինի հարցին աջակցող երկրներին կոչ է արել կատարել իրենց իրավական, մարդկային և բարոյական պատասխանատվությունը՝ պաշտպանելու Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքները և պատասխանատվության ենթարկեն Սիոնիստական ​​ռեժիմին այս հանցագործությունների և գործողությունների համար, որոնք խախտում են միջազգային օրենքներն ու կանոնները:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) խոսնակ՝ Հազեմ Ղասեմն ի պատասխան Ջենինի ճամբարում իսրայելական ռեժիմի ռազմական գործողությունների, ասել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափին Դիմադրությունն ուժեղացել է։

ՀԱՄԱՍ շարժման խոսնակն ընդգծել է, որ Ջենինի ճամբարում Դիմադրությունն ապացուցել է, որ անպարտելի է, իսկ Արևմտյան ափին պաղեստինյան դիմադրությունը վճռորոշ է։

Պաղեստինյան «Իսլամական Ջիհադ» շարժումը նույնպես հայտարարություն է տարածել, որ պաղեստինցի մոջահեդները խիզախորեն դիմակայել են սիոնիստ թշնամու զինվորներին և խափանել նրանց հարձակումը Ջենինի ճամբարի վրա:

Իսրայելցի զինվորները կիրակի գիշերը հարձակվել են Ջենին ճամբարի վրա և բախվել այս հատվածի դիմադրության հետ։

Ըստ վերջին լուրերի՝ Ջենին ճամբարի վրա իսրայելական ուժերի ռազմական հարձակման հետևանքով նահատակվել է երեք պաղեստինցի, այդ թվում՝ մեկ երեխա, և մոտ 30 մարդ վիրավորվել է։