ՀԱՄԱՍ.- Դիմադրությունը Ջենինում հստակ պատասխան տվեց թշնամու սպառնալիքներին
ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամներից մեկն ասաց, որ Ջենինում սիոնիստ բանակայինների դեմ Դիմադրության ուժերի հերոսական դիմակայությունը հստակ պատասխան է Հորդանան գետի Արևմտյան ափին ուղղված թշնամու շարունակական սպառնալիքներին:
Երկուշաբթի օրը, սիոնիստ զինվորները ծանր զրահատեխնիկայով լայնածավալ հարձակում են գործել Ջենին քաղաքի վրա, որից հետո Դիմադրության մարտիկները բախման մեջ են մտել նրանց հետ և սիոնիստների վրա կրակելուց բացի, ինքնաշեն ռումբեր են նետել: Սիոնիստների հարձակումների հետևանքով նահատակվել է 5 պաղեստինցի, այդ թվում մեկ երեխա, առնվազն 91 մարդ վիրավորվել է։
Ըստ Shahab News կայքի՝ երկուշաբթի գիշեր ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի տեղակալ ՝Սալեհ Ալ-Արորին ասել է.«Մենք զգուշացրել ենք Նեթանյահուին, որ Ալ-Աղսա մզկիթին ցանկացած վնաս հասցնելը կրակի հետ խաղալ է նշանակում, և պաղեստինցի ժողովուրդն ու նրա հերոսական Դիմադրությունը կշարունակեն պաշտպանել Ալ-Աղսա մզկիթը, անգամ եթե բազմաթիվ զոհեր տան:
ՀԱՄԱՍ-ի ավագ անդամը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը հպարտանում է թշնամու դեմ մարտադաշտում գտնվող Դիմադրության և բոլոր խմբավորումների մարտիկների միասնությամբ, և Պաղեստինի ժողովրդի զոհողությունները և նրա նահատակների ու վիրավորների թափված արյունը երբեք անպատասխան չի մնա։
Իսրայելի ռեժիմի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն ասել է, որ եկել է ժամանակը, որ պաղեստինցիների դեմ անիրատեսական գործողություններին փոխարինեն Հորդանան գետի հյուսիսում լայնածավալ գործողությունները և տարածաշրջանում վերականգնվեն անվտանգությունն ու կանխարգելիչ գործողությունները:
Երկուշաբթի օրը, Արաբական պետությունների լիգան դատապարտել է Ջենին քաղաքում սիոնիստական զավթիչ ռեժիմի ահռելի խախտումները և իսրայելական բանակի հանցագործությունները։
Սիոնիստական լրատվամիջոցները հայտարարեցին, որ իսրայելցի զինվորները Ջենինում հանկարծակիի են եկել Դիմադրության ուժերի պլանավորված դարանակալումից, որը, ըստ օկուպացիոն բանակի խոստովանությունների, հանգեցրել է մի շարք զինվորների վիրավորմանը և նրանց զրահատեխնիկայի ոչնչացմանը։