Իրանն արձագանքել է Սուրբ Ղուրանն այրելու՝ սիոնիստների գործողություններին
Ուբաթ օրը սիոնիստ ավանաբնակները Նաբլուսի Օրիֆ բնակավայրի մզկիթներից մեկում այրել են Սուրբ Ղուրանի մի քանի օրինակ:
Արձագանքելով այս գործողությանը, Համաշխարհային իսլամական զարթոնքի ֆորումը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի աջակցությամբ ավանաբնակների կողմից ատելություն տարածելու և մուսուլմանների զգացմունքները վիրավորելու նպատակով Սուրբ Ղուրանի պղծումն, անկասկած, զայրույթի ալիք կբարձրացնի կրոնների միջև:
Հայտարարության մեջ նշված է, որ կրոնական սրբությունները վիրավորելն աշխարհի ոչ մի վայրում ընդունելի չէ և չի լինի, և մուսուլման ոժղովուրդները չեն լռի նման քայլերի նկատմամբ:
Ֆորումը հայտարարել է, որ արևմտյան երկրներն ու իրավապաշտպանները նման գործողությունների վերաբերյալ լռություն պահելով ճանապարհ են հարթել ծայրահեղականների և կեղծ Սիոնիստական ռեժիմի համար՝ ավելի ամբարտավան դառնալու և մուսուլմանների սրբոււթյունները վիարվորելու ու անմեղ կանանց ու երեխաներին սպանելու հարցում: