Իսրայելի լրտեսական ծառայությունը չարաշահում է արհեստական բանականության հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i202100-Իսրայելի_լրտեսական_ծառայությունը_չարաշահում_է_արհեստական_բանականության_հնարավորությունները
Սիոնիստական ռեժիմի «Շին Բեթ» անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարել է. «Ծառայությունն արհեստական ինտելեկտը ներառել է առևտրային արդյունաբերության մեջ և օգտագործել այս տեխնոլոգիան՝ հիմնական սպառնալիքները չեզոքացնելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2023 07:02 Asia/Tehran
  • Իսրայելի լրտեսական ծառայությունը չարաշահում է արհեստական բանականության հնարավորությունները

Սիոնիստական ռեժիմի «Շին Բեթ» անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարել է. «Ծառայությունն արհեստական ինտելեկտը ներառել է առևտրային արդյունաբերության մեջ և օգտագործել այս տեխնոլոգիան՝ հիմնական սպառնալիքները չեզոքացնելու համար»:

Ռոնեն Բարն ասել է. «Մեր կարևոր քայլերից մեկը եղել է ChatGPT-ի կամ Bard-ի նման արհեստական բանականության սեփական հարթակի ստեղծումը»: 

Թել Ավիվի համալսարանի կողմից կազմակերպված Cyber Week կոնֆերանսում ունեցած ելույթում, Բարն ասել է. «Արհեստական բանականության ամբողջովին տեղական տեխնոլոգիան  ներառված է մեր կանխարգելիչ հնարավորությունների մեջ: Օգտագործելով արհեստական բանականությունը՝ մենք հայտնաբերել ենք անհամար սպառնալիքներ»։
Ներկայումս օկուպացված Պաղեստինում կա արհեստական բանականության ոլորտում աշխատող ավելի քան 800  ընկերություն: Դրանց մեծ ամսը հիմնել են այս ոլորտում մասնագիտացած՝ Մոսադի նախկին սպաները: