Իսրայելի լրտեսական ծառայությունը չարաշահում է արհեստական բանականության հնարավորությունները
Սիոնիստական ռեժիմի «Շին Բեթ» անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարել է. «Ծառայությունն արհեստական ինտելեկտը ներառել է առևտրային արդյունաբերության մեջ և օգտագործել այս տեխնոլոգիան՝ հիմնական սպառնալիքները չեզոքացնելու համար»:
Ռոնեն Բարն ասել է. «Մեր կարևոր քայլերից մեկը եղել է ChatGPT-ի կամ Bard-ի նման արհեստական բանականության սեփական հարթակի ստեղծումը»:

Թել Ավիվի համալսարանի կողմից կազմակերպված Cyber Week կոնֆերանսում ունեցած ելույթում, Բարն ասել է. «Արհեստական բանականության ամբողջովին տեղական տեխնոլոգիան ներառված է մեր կանխարգելիչ հնարավորությունների մեջ: Օգտագործելով արհեստական բանականությունը՝ մենք հայտնաբերել ենք անհամար սպառնալիքներ»։
Ներկայումս օկուպացված Պաղեստինում կա արհեստական բանականության ոլորտում աշխատող ավելի քան 800 ընկերություն: Դրանց մեծ ամսը հիմնել են այս ոլորտում մասնագիտացած՝ Մոսադի նախկին սպաները: