Թել Ավիվում հակասիոնիստական գործողության արդյունքում 18 սիոնիստ է վիրավորվել
Հուլիս 04, 2023 14:00 Asia/Tehran
Այսօր՝ երեքշաբթի, դիմադրության գործողության ընթացքում Թել Ավիվում մի պաղեստինցի մեքենայով վրաերթի է ենթարկել սիոնիստներին, ապա կրակել նրանց վրա։
Սիոնիստական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գործողության ընթացքում վիրավորվել է 18 սիոնիստ, իսկ գործողության հեղինակը սպանվել է սիոնիստների կրակոցից։
Սիոնիստական բանակը երկուշաբթի առավոտից զանգվածային հարձակում է սկսել Ջենին քաղաքի և ճամբարի վրա։ Այս գործողությանը մասնակցել է 150 զրահամեքենա, 1000 հատուկ ջոկատային, բանակային և հետախուզական ուժեր, իրավապահներ և սահմանապահ ոստիկաններ։
Պաղեստինյան դիմադրության խմբերը նույնպես հայտարարել են, որ սիոնիստական այս հանցագործությունն անպատասխան չի մնալու։