Թել Ավիվում հակասիոնիստական ​​գործողության արդյունքում 18 սիոնիստ է վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i202446-Թել_Ավիվում_հակասիոնիստական_գործողության_արդյունքում_18_սիոնիստ_է_վիրավորվել
Այսօր՝ երեքշաբթի, դիմադրության գործողության ընթացքում Թել Ավիվում մի պաղեստինցի մեքենայով վրաերթի է ենթարկել սիոնիստներին, ապա կրակել նրանց վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2023 14:00 Asia/Tehran

Այսօր՝ երեքշաբթի, դիմադրության գործողության ընթացքում Թել Ավիվում մի պաղեստինցի մեքենայով վրաերթի է ենթարկել սիոնիստներին, ապա կրակել նրանց վրա։

Սիոնիստական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գործողության ընթացքում վիրավորվել է 18 սիոնիստ, իսկ գործողության հեղինակը սպանվել է սիոնիստների կրակոցից։

Սիոնիստական ​​բանակը երկուշաբթի առավոտից զանգվածային հարձակում է սկսել Ջենին քաղաքի և ճամբարի վրա։ Այս գործողությանը մասնակցել է 150 զրահամեքենա, 1000 հատուկ ջոկատային, բանակային և հետախուզական ուժեր, իրավապահներ  և սահմանապահ ոստիկաններ։

Պաղեստինյան դիմադրության խմբերը նույնպես հայտարարել են, որ սիոնիստական ​​այս հանցագործությունն անպատասխան չի մնալու։