Մոսկվա. Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i202712-Մոսկվա._Թուրքիայի_և_Սիրիայի_միջև_հարաբերությունների_կարգավորմանն_ուղղված_ջանքերը_շարունակվում_են
Սիրիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են, որպեսզի երկու երկրների նախագահները վերջապես հանդիպեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2023 13:57 Asia/Tehran
  • Մոսկվա. Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են

Սիրիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են, որպեսզի երկու երկրների նախագահները վերջապես հանդիպեն։

Ինչպես հաղորդում է Iran Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Al-Nashrah լրատվական կայքին, Սիրիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևն ասել է, որ այս կարգավորման ճանապարհին կան որոշակի խնդիրներ, որոնցից մեկը Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունն է։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Սիրիայի միջև Մոսկվայի միջնորդության մակարդակի գնահատմանը, Լավրենտիևը հավելել է, որ այս գործընթացում ուշացում չկա, ընդհակառակը, ամեն ամիս այս գործընթացը զարգանում է։ Սկզբում տեղի ունեցավ հանդիպում փորձագետների մակարդակով, հետո եռակողմ հանդիպում պաշտպանության նախարարների մակարդակով, իսկ հետո հանդիպում ԱԳ նախարարների մակարդակով, որոնք իրենց տեղակալներին հանձնարարեցին նաեւ մշակել ճանապարհային քարտեզ:

Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանք է տարվում այս ճանապարհային քարտեզի ակտիվացման ուղղությամբ, որը նախագահներին կհաղորդվի արդյունքների ավարտից հետո՝ որպեսզի Պուտինի ներկայությամբ կայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը:

Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ուժերի ներկայության վերաբերյալ Լավրենտիևն ընդգծել է, որ Սիրիայում իրավիճակը ավելի լավ կլիներ առանց ամերիկյան ռազմական ներկայության։ Վաշինգտոնը Սիրիայում իր ուժերին ֆինանսավորելու համար թալանում է սիրիական ռեսուրսները: