Ջեյհուն Բայրամով.Մենք շահագրգռված ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է,-«Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև կան բազմաթիվ տնտեսական նախագծեր, որոնց մի մասն իրականացվում է, իսկ մի մասը՝ քննարկվում։
Նա հստակեցրել է,-«Առաջիկայում նախատեսվում է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը։ Այս հանդիպմանը բանակցություններ կանցկացվեն տրանսպորտի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների և այլ հարցերի շուրջ։ Մենք համոզված ենք, որ այս հանդիպումը դրական արդյունքներ կունենա»։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը և Ադրբեջանի Հանրապետությունը պայմանավորվել են ապագայում ակտիվացնել հարավային Արազի միջանցքը։
«Դա լուրջ խթան կհանդիսանա Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների զարգացման համար, հատկապես հաղորդակցության ոլորտում: Կարելի է ասել, որ այդ միջանցքը կարևոր դերակատարություն կունենա Ադրբեջանի հիմնական մասն ու Նախիջևանը կապելու գործում։ Մենք շատ լայն քննարկումներ ենք ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շուրջ»,- ասել է Աբդոլահյանը։
Բայրամովը նաև ասել է,-«Մենք բարձր ենք գնահատում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի այցը Ադրբեջան, հատկապես նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ ազատ քննարկման հնարավորություն ընձեռվեց»։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ այս այցի ընթացքում տեղի ունեցած խորհրդակցությունների հիման վրա լուրջ քայլեր են ձեռնարկվելու Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։