Սաուդյան ագրեսոր կոալիցիայի անօդաչու թռչող սարքի հարձակումը Եմենի հիվանդանոցի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203102-Սաուդյան_ագրեսոր_կոալիցիայի_անօդաչու_թռչող_սարքի_հարձակումը_Եմենի_հիվանդանոցի_վրա
Սաուդյան ագրեսոր կոալիցիայի հետախուզական անօդաչու թռչող սարքը ռմբակոծել է Եմենի Թաիզ նահանգի հիվանդանոցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2023 15:10 Asia/Tehran
  • Սաուդյան ագրեսոր կոալիցիայի անօդաչու թռչող սարքի հարձակումը Եմենի հիվանդանոցի վրա

Սաուդյան ագրեսոր կոալիցիայի հետախուզական անօդաչու թռչող սարքը ռմբակոծել է Եմենի Թաիզ նահանգի հիվանդանոցը։

Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ Սաուդյան Արաբիան 2015 թվականի մարտից ի վեր ռազմական ագրեսիա է իրականացրել Եմենի դեմ և շրջափակել երկիրը ցամաքով, ծովով և օդով:  Եմենում Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների պատերազմական գործողությունները հանգեցրել են հարյուր հազարավոր եմենցիների զոհվելուն և վիրավորվելուն, ավելի քան 4 միլիոն մարդկանց տեղահանության:

«Ալ Մասիրա» լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սաուդյան ագրեսոր կոալիցիայի հետախուզական անօդաչու թռչող սարքը ռմբակոծել է Եմենի Թաիզ նահանգի Ալ Բարհ քաղաքում գտնվող Մաքբանա հիվանդանոցը և վնասել այնտեղ գտնվող սարքավորումներն ու ավտմեքենաները։

Եմենի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասված է. -«Հիվանդանոցների և առողջապահական հաստատությունների թիրախավորումը ռազմական հանցագործություն է, որի մեղավորը ագրեսոր կոալիցիան է»։

Այդ հանցագործությունները կատարվում են ՄԱԿ-ի և միջազգային հանրության դիտորդների աչքի առաջ, սակայն նրանք շարունակում են լռել։

Եմենի առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սանաայի միջազգային օդանավակայանում միջազգային թռիչքների խիստ սահմանափակումների խնդրին, պահանջում է վերացնել օդանավակայանում պարտադրված սահմանափակումները, հիվանդներին արտերկիր տեղափոխելու  և բժշկական սարքավորումներ և օգնություն ստանալու համար,որպեսզի հնարավոր լինի առողջապահության ոլորտի գործունեությունը շարունակել և Եմենում հումանիտար ճգնաժամի ծավալը նվազեցնել: