Գրավյալ տարածքներում շարունակվում են քաոսը, բողոքի ցույցերն ու գործադուլները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203222-Գրավյալ_տարածքներում_շարունակվում_են_քաոսը_բողոքի_ցույցերն_ու_գործադուլները
Երեքշաբթի օրը տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո օկուպացված տարածքներում իրավիճակը քաոսային է: Ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ավանաբնակների, իսկ համակարգչային համակարգի անսարքության պատճառով գնացքների աշխատանքը դադարեցվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2023 10:43 Asia/Tehran
  • Գրավյալ տարածքներում շարունակվում են քաոսը, բողոքի ցույցերն ու գործադուլները

Երեքշաբթի օրը տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո օկուպացված տարածքներում իրավիճակը քաոսային է: Ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ավանաբնակների, իսկ համակարգչային համակարգի անսարքության պատճառով գնացքների աշխատանքը դադարեցվել է:

ԻՍՆԱ-ն հղում անելով եբրայական լրատվամիջոցներին, հայտնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են օկուպացված տարածքներում կայացած ցույցերին, բազմաթիվ հիմնական ճանապարհներ  փակվել են։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ: 

 Եբրայական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ այժմ 37 ավանաբնակ է ձերբակալվել դատաիրավական բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ, այդ թվում՝ վեց մարդ, ովքեր փորձել են արգելափակել գնացքի շարժը Թել Ավիվի կայարանում։