Գրավյալ տարածքներում շարունակվում են քաոսը, բողոքի ցույցերն ու գործադուլները
Հուլիս 19, 2023 10:43 Asia/Tehran
Երեքշաբթի օրը տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո օկուպացված տարածքներում իրավիճակը քաոսային է: Ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ավանաբնակների, իսկ համակարգչային համակարգի անսարքության պատճառով գնացքների աշխատանքը դադարեցվել է:
ԻՍՆԱ-ն հղում անելով եբրայական լրատվամիջոցներին, հայտնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են օկուպացված տարածքներում կայացած ցույցերին, բազմաթիվ հիմնական ճանապարհներ փակվել են։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ:
Եբրայական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ այժմ 37 ավանաբնակ է ձերբակալվել դատաիրավական բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ, այդ թվում՝ վեց մարդ, ովքեր փորձել են արգելափակել գնացքի շարժը Թել Ավիվի կայարանում։