Արտագաղթը՝ Սիոնիստական ​​ռեժիմի աքիլլեսյան գարշապարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203542-Արտագաղթը_Սիոնիստական_ռեժիմի_աքիլլեսյան_գարշապարը
Վերջին տարիներին դեպի օկուպացված տարածքներ ներգաղթյալների թիվը ոչ միայն զգալիորեն նվազել է, այլև աճելով արտագաղթողների թիվը, այս ռեժիմը հայտնվել է սպառնալիքի տակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2023 13:44 Asia/Tehran
  • Արտագաղթը՝  Սիոնիստական ​​ռեժիմի աքիլլեսյան գարշապարը

Վերջին տարիներին դեպի օկուպացված տարածքներ ներգաղթյալների թիվը ոչ միայն զգալիորեն նվազել է, այլև աճելով արտագաղթողների թիվը, այս ռեժիմը հայտնվել է սպառնալիքի տակ։

«Ժամանակակից ռազմավարություն»(Ռահբորդե մոասեր) կայքի փոխանցմամբ՝ Սիոնիստական ​​ռեժիմի հիմնադրման փիլիսոփայությունն նրա վաղ հիմնադիրների խոսքերով՝ ամբողջ աշխարհից սիոնիստների ներգրավումն է դեպի օկուպացված տարածքներ:  Սիոնիստական ​​ռեժիմի առաջին վարչապետ Բեն-Գուրիոնն ասել է.«Դեպի Պաղեստին հրեաների ներգաղթը այն արյունն է, որն ապահովում է Իսրայելի գոյատևումը և երաշխավորում նրա անվտանգությունն ու ապագան»:

Անցած շաբաթ Թել Ավիվի ERI հետազոտական ​​ինստիտուտը հրապարակելով իր անցկացրած հետազոտության արդյունքները գրեց, որ սիոնիստ երիտասարդության վստահությունը ռեժիմի և նրա կառույցների նկատմամբ կտրուկ նվազել է։ Ըստ այս ինստիտուտի զեկույցի, մինչ 18-ից 44 տարեկան երիտասարդ սիոնիստների 66%-ն անցյալ տարի ասել է, որ «Նույնիսկ եթե հնարավորություն ունենա, չի լքի Սիոնիստական ​​ռեժիմը», իսկ նոր հետազոտության մեջ այս ցուցանիշը հասել է 46%-ի, և այդ երիտասարդների 54%-ն ասել է, որ կցանկանար գործնականում փորձել  ներգաղթի հնարավորությունը»։

Օկուպացված Պաղեստինից հրեաների արտագաղթի մի քանի պատճառ կա։ Տնտեսական անբարենպաստ պայմանները, ներառյալ հարկերի բարձրացումը, գործազրկությունն ու աղքատությունը, սոցիալական և քաղաքական կոռուպցիան Իսրայելում, գաղափարական գործոնները, դասակարգային տարբերությունների և բացահայտ խտրականության առկայությունը, անապահովության զգացումը, և անվտանգության մտահոգությունները, որոնք առաջացել են պաղեստինյան դիմադրության խմբերի հրթիռակոծությունից: Այս  բոլորը օկուպացված տարածքներից հրեաների արտագաղթի հիմնական պատճառներն են համարվում: 

Անվտանգության ճգնաժամը նույնպես  օկուպացված տարածքներում արտագաղթողների թվի ավելացման հիմնական գործոններից է։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմը բախվել է անկայուն խաղաղության և քաոսային, անկայուն և անապահով ներքին իրավիճակի հետ։ Այս առումով օկուպացված տարածքներում  բազմաթիվ սիոնիստներ ապրում են անկարգությունների պայմաններում և տագնապային իրավիճակում: