Արտագաղթը՝ Սիոնիստական ռեժիմի աքիլլեսյան գարշապարը
Վերջին տարիներին դեպի օկուպացված տարածքներ ներգաղթյալների թիվը ոչ միայն զգալիորեն նվազել է, այլև աճելով արտագաղթողների թիվը, այս ռեժիմը հայտնվել է սպառնալիքի տակ։
«Ժամանակակից ռազմավարություն»(Ռահբորդե մոասեր) կայքի փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմի հիմնադրման փիլիսոփայությունն նրա վաղ հիմնադիրների խոսքերով՝ ամբողջ աշխարհից սիոնիստների ներգրավումն է դեպի օկուպացված տարածքներ: Սիոնիստական ռեժիմի առաջին վարչապետ Բեն-Գուրիոնն ասել է.«Դեպի Պաղեստին հրեաների ներգաղթը այն արյունն է, որն ապահովում է Իսրայելի գոյատևումը և երաշխավորում նրա անվտանգությունն ու ապագան»:
Անցած շաբաթ Թել Ավիվի ERI հետազոտական ինստիտուտը հրապարակելով իր անցկացրած հետազոտության արդյունքները գրեց, որ սիոնիստ երիտասարդության վստահությունը ռեժիմի և նրա կառույցների նկատմամբ կտրուկ նվազել է։ Ըստ այս ինստիտուտի զեկույցի, մինչ 18-ից 44 տարեկան երիտասարդ սիոնիստների 66%-ն անցյալ տարի ասել է, որ «Նույնիսկ եթե հնարավորություն ունենա, չի լքի Սիոնիստական ռեժիմը», իսկ նոր հետազոտության մեջ այս ցուցանիշը հասել է 46%-ի, և այդ երիտասարդների 54%-ն ասել է, որ կցանկանար գործնականում փորձել ներգաղթի հնարավորությունը»։
Օկուպացված Պաղեստինից հրեաների արտագաղթի մի քանի պատճառ կա։ Տնտեսական անբարենպաստ պայմանները, ներառյալ հարկերի բարձրացումը, գործազրկությունն ու աղքատությունը, սոցիալական և քաղաքական կոռուպցիան Իսրայելում, գաղափարական գործոնները, դասակարգային տարբերությունների և բացահայտ խտրականության առկայությունը, անապահովության զգացումը, և անվտանգության մտահոգությունները, որոնք առաջացել են պաղեստինյան դիմադրության խմբերի հրթիռակոծությունից: Այս բոլորը օկուպացված տարածքներից հրեաների արտագաղթի հիմնական պատճառներն են համարվում:
Անվտանգության ճգնաժամը նույնպես օկուպացված տարածքներում արտագաղթողների թվի ավելացման հիմնական գործոններից է։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Սիոնիստական ռեժիմը բախվել է անկայուն խաղաղության և քաոսային, անկայուն և անապահով ներքին իրավիճակի հետ։ Այս առումով օկուպացված տարածքներում բազմաթիվ սիոնիստներ ապրում են անկարգությունների պայմաններում և տագնապային իրավիճակում: