Բաշար Ասադ. ԱՄՆ-ն և Արևմուտքն Ուկրաինային որպես գործիք են նայում
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Արևմուտքն Ուկրաինան որպես գործիք են օգտագործում իրենց նպատակներին հասնելու համար և աշխարհում առկա քաղաքական և տնտեսական ճգնաժամը ստեղծված է ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից։
Երեքշաբթի օրը, ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտիևի հետ հանդիպմանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Արևմուտքը ստեղծեցին այս ճգնաժամը, որպեսզի ապակայունացնեն աշխարհը և նվազեցնեն Ռուսաստանի դիրքերը և միջազգային ազդեցությունը: Սակայն այս ճգնաժամի սոցիալական և տնտեսական ազդեցությունը զգացվեց հենց Արևմուտքում»:
Ասադը հայտարարել է. «ԱՄՆ-ի ու Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը խոստանում է բազմաբևեռ աշխարհի ծնունդ, և դա են պահանջում բոլոր ազգերն ու կառավարությունները, որոնք հավատարիմ են միջազգային օրենքներին և պաշտպանում են իրենց անկախությունը, ազգային ինքնիշխանությունն ու շահերը»:
Լավրենտիևը հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցությունը Սիրիային՝ անվտանգութան ու կայունության ամրապնդման գործում, ինչպես նաև համագործակցությունը՝ սիրիացի փախստականների վերադարձի ուղղությամբ: