Բաշար Ասադ. ԱՄՆ-ն և Արևմուտքն Ուկրաինային որպես գործիք են նայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203576-Բաշար_Ասադ._ԱՄՆ_ն_և_Արևմուտքն_Ուկրաինային_որպես_գործիք_են_նայում
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Արևմուտքն Ուկրաինան որպես գործիք են օգտագործում իրենց նպատակներին հասնելու համար և աշխարհում առկա քաղաքական և տնտեսական ճգնաժամը ստեղծված է ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2023 06:25 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. ԱՄՆ-ն և Արևմուտքն Ուկրաինային որպես գործիք են նայում

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Արևմուտքն Ուկրաինան որպես գործիք են օգտագործում իրենց նպատակներին հասնելու համար և աշխարհում առկա քաղաքական և տնտեսական ճգնաժամը ստեղծված է ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից։

Երեքշաբթի օրը, ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտիևի հետ հանդիպմանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Արևմուտքը ստեղծեցին այս ճգնաժամը, որպեսզի ապակայունացնեն աշխարհը և նվազեցնեն Ռուսաստանի դիրքերը և  միջազգային ազդեցությունը: Սակայն այս ճգնաժամի սոցիալական և տնտեսական  ազդեցությունը զգացվեց հենց Արևմուտքում»: 
Ասադը հայտարարել է. «ԱՄՆ-ի ու Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի  դիրքորոշումը խոստանում է բազմաբևեռ աշխարհի ծնունդ, և դա են պահանջում բոլոր ազգերն ու կառավարությունները, որոնք հավատարիմ են միջազգային օրենքներին և պաշտպանում են իրենց անկախությունը, ազգային ինքնիշխանությունն ու շահերը»: 
Լավրենտիևը հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցությունը  Սիրիային՝   անվտանգութան ու   կայունության ամրապնդման գործում, ինչպես նաև համագործակցությունը՝  սիրիացի փախստականների վերադարձի ուղղությամբ: