ԱՊԼ-ն դատապարտել է սիոնիստների ոտձգությունը Ալ-Աղսա մզկիթի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203682-ԱՊԼ_ն_դատապարտել_է_սիոնիստների_ոտձգությունը_Ալ_Աղսա_մզկիթի_դեմ
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ)հայտարարություն է տարածել,որում դատապարտել է Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների ոտնձգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2023 14:31 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն դատապարտել է սիոնիստների ոտձգությունը Ալ-Աղսա մզկիթի դեմ

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ)հայտարարություն է տարածել,որում դատապարտել է Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների ոտնձգությունը:

Երեկ և  այսօր՝  իբր թե Սողոմոնի տաճարի ավերման տարելիցի առիթով, սիոնիստական ​​ծայրահեղական խմբավորումները  կոչ են արել զանգվածային  գրոհ իրականացնել Ալ-Աղսա մզկիթի վրա:

Ղոդսի հրիտակների վարչության նախագահը չորքշաբթի օրն ասել է,-«343 սիոնիստ ավանաբնակներ Բաբ ալ-Մաղրեբի մուտքից ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ»:

Մյուս կողմից Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը և մի խումբ ավանաբնակներ միասին Բաբ ալ-Ղաթանեյնի մուտքից ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ: 

ՄԵՀՐ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Արաբական պետությունների լիգան հանդես է եկել հայտարարությամբ, որում  դատապարտել է ավանաբնակների ու սիոնիստ որոշ նախարարների ու գործիչների կողմից Ալ-Աղսա մզկիթի վրա կատարված գրոհը: 

ԱՊԼ-ն Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների կազմակերպած գործողությունը Ղոդսի պատմական վիճակը փոխելու ուղղությամբ կատարած քայլ է բնութագրել:

Հայտարարության մեջ զգուշացնելով նման գործողությունների հետևանքների կապակցությամբ  ԱՊԼ-ն նշել է,որ նման քայլերը հակասում են միջազգային օրենքներին:

ԱՊԼ-ն ընդգծել է,որ Սիոնիստական ռեժիմը պատասխանատվություն է կրում  Ալ-Աղսա մզկիթի վրա իրականացված գրոհի համար: 

Պաղեստինի զինյալ խմբավորումներն հայտարարել են, որ Ալ-Աղսա մզկիթը իրենց կարմիր գիծն է, և նրա դեմ ցանկացած  ոտնձգություն կարժանանա խիստ պատասխանի։