ԱՊԼ-ն դատապարտել է սիոնիստների ոտձգությունը Ալ-Աղսա մզկիթի դեմ
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ)հայտարարություն է տարածել,որում դատապարտել է Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների ոտնձգությունը:
Երեկ և այսօր՝ իբր թե Սողոմոնի տաճարի ավերման տարելիցի առիթով, սիոնիստական ծայրահեղական խմբավորումները կոչ են արել զանգվածային գրոհ իրականացնել Ալ-Աղսա մզկիթի վրա:
Ղոդսի հրիտակների վարչության նախագահը չորքշաբթի օրն ասել է,-«343 սիոնիստ ավանաբնակներ Բաբ ալ-Մաղրեբի մուտքից ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ»:
Մյուս կողմից Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը և մի խումբ ավանաբնակներ միասին Բաբ ալ-Ղաթանեյնի մուտքից ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ:
ՄԵՀՐ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Արաբական պետությունների լիգան հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է ավանաբնակների ու սիոնիստ որոշ նախարարների ու գործիչների կողմից Ալ-Աղսա մզկիթի վրա կատարված գրոհը:
ԱՊԼ-ն Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների կազմակերպած գործողությունը Ղոդսի պատմական վիճակը փոխելու ուղղությամբ կատարած քայլ է բնութագրել:
Հայտարարության մեջ զգուշացնելով նման գործողությունների հետևանքների կապակցությամբ ԱՊԼ-ն նշել է,որ նման քայլերը հակասում են միջազգային օրենքներին:
ԱՊԼ-ն ընդգծել է,որ Սիոնիստական ռեժիմը պատասխանատվություն է կրում Ալ-Աղսա մզկիթի վրա իրականացված գրոհի համար:
Պաղեստինի զինյալ խմբավորումներն հայտարարել են, որ Ալ-Աղսա մզկիթը իրենց կարմիր գիծն է, և նրա դեմ ցանկացած ոտնձգություն կարժանանա խիստ պատասխանի։