Գրավյալ տարածքներում 30-րդ անընդմեջ շաբաթ օրը կայացել են բողոքի ցույցեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203810-Գրավյալ_տարածքներում_30_րդ_անընդմեջ_շաբաթ_օրը_կայացել_են_բողոքի_ցույցեր
Օկուպացված տարածքներում 30-րդ անընդմեջ շաբաթ օրը շարունակվում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի առաջարկած դատաիրավակլան համակարգի բարեփոխման դեմ բողոքի ցույցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2023 06:45 Asia/Tehran
  • Գրավյալ տարածքներում 30-րդ անընդմեջ շաբաթ օրը կայացել են բողոքի ցույցեր

Օկուպացված տարածքներում 30-րդ անընդմեջ շաբաթ օրը շարունակվում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի առաջարկած դատաիրավակլան համակարգի բարեփոխման դեմ բողոքի ցույցերը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ լայնամասշտաբ ցույցեր են կայացել Հայֆայում, Թել Ավիվում և բռնագրավված  Երուսաղեմում: Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի դեմ և պահանջել դադարեցնել դատաիրավական բարեփոխումների օրինագծի հաստատման գործընթացը։ 
Երկուշաբթի օրը Քնեսեթը վերջնականապես հաստատել է օրենքը, որն արգելում է դատարաններին ստուգել կառավարության և նախարարների որոշումների հիմնավորվածությունը: Օրենքի հաստատումից հետո բռնագրավված տարածքներում մեկնարկել են բողոքի ցույցերը: 
Այս օրենքը ռեժիմի դատական համակարգի լիազորությունների կրճատմանն ուղղված առաջին քայլն է։ Ըստ այս օրենքի՝ Սիոնիստական ռեժիմի դատական համակարգն այլևս իրավունք չունի անհիմնության պատրվակով չեղարկել կաբինետի և նախարարների որոշումները։
Կանխատեսվում է, որ այս օրենքի հաստատումից հետո ռեժիմի ներսում քաղաքական ու հասարակական ճգնաժամը կսրվի: