Գրավյալ տարածքներում 30-րդ անընդմեջ շաբաթ օրը կայացել են բողոքի ցույցեր
Օկուպացված տարածքներում 30-րդ անընդմեջ շաբաթ օրը շարունակվում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի առաջարկած դատաիրավակլան համակարգի բարեփոխման դեմ բողոքի ցույցերը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ լայնամասշտաբ ցույցեր են կայացել Հայֆայում, Թել Ավիվում և բռնագրավված Երուսաղեմում: Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի դեմ և պահանջել դադարեցնել դատաիրավական բարեփոխումների օրինագծի հաստատման գործընթացը։
Երկուշաբթի օրը Քնեսեթը վերջնականապես հաստատել է օրենքը, որն արգելում է դատարաններին ստուգել կառավարության և նախարարների որոշումների հիմնավորվածությունը: Օրենքի հաստատումից հետո բռնագրավված տարածքներում մեկնարկել են բողոքի ցույցերը:
Այս օրենքը ռեժիմի դատական համակարգի լիազորությունների կրճատմանն ուղղված առաջին քայլն է։ Ըստ այս օրենքի՝ Սիոնիստական ռեժիմի դատական համակարգն այլևս իրավունք չունի անհիմնության պատրվակով չեղարկել կաբինետի և նախարարների որոշումները։
Կանխատեսվում է, որ այս օրենքի հաստատումից հետո ռեժիմի ներսում քաղաքական ու հասարակական ճգնաժամը կսրվի: