UNRWA. Առաջիկա ամիսներին Գազայի հատվածում իսկական սով է սպասվում
Պաղեստինցի փախստականների օգնության գործակալության՝ UNRWA-ի լրատվական հարցերով խորհրդատուն նախազգուշացրել է Գազայի հատվածում առաջիկա ամիսներին իսկական սովի մասին՝ միջազգային օգնության կրճատման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի հետեւանքով։
2018 թվականի հունվարին Միացյալ Նահանգները դադարեցրեց UNRWA-ին տրամադրվող 300 միլիոն դոլարի օգնությունը՝ այսպես կոչված «դարի գործարք» նախագիծը պաղեստինցիներին պարտադրելու նպատակով:
ՍԱՄԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինցի փախստականների օգնության գործակալության՝ UNRWA-ի լրատվական հարցերով խորհրդատու՝ Ադնան Աբու Հասանեն ասել է.«Մենք բախվում ենք միջազգային օգնության կրճատմանը, ինչն ազդել է ոչ միայն Պարենի համաշխարհային ծրագրի, այլեւ բոլոր միջազգային կազմակերպությունների վրա»։
Աբու Հասանեն նշել է, որ UNRWA-ն պարենային և կանխիկ օգնություն է տրամադրում 1,7 միլիոն պաղեստինցիների Գազայում, Արևմտյան ափում և Սիրիայում: Այս գործակալությունը պարբերաբար պարենային օգնություն է տրամադրում Գազայի 1,200,000 փախստականների։ Եթե օգնությունը դադարեցվի, ինչը շատ հավանական է, Գազայում առաջիկա ամիսներին իսկական սով է սպասվում։
UNRWA-ի այս պաշտոնյան ասել է.«Գազայի բնակչության 80%-ը փախստականներ են, իսկ 800.000 փախստականները չեն կարողանում օրական երկու անգամ սնունդ ընդունել և դա վտանգավոր է»:
Աբու Հասանեն ասել է.«Մենք աշխարհին հայտարարեցինք, որ մեզ շտապ անհրաժեշտ է 70 միլիոն դոլար՝ Գազայի հատվածի համար սնունդ գնելու համար, ինչպես նաև մեզ անհրաժեշտ է 30 միլիոն դոլար՝ Լիբանանում և Սիրիայում փախստականներին կանխիկ օգնություն բաժանելու համար»։
«UNRWA-ի պահանջներն անտեսելը վտանգավոր բան է, սեպտեմբերից դեկտեմբեր երեք վտանգավոր ամիսներին մենք չենք կարողանա աշխատավարձ վճարել, և դրանից տուժելու են ծրագրերն ու ծառայությունները, ինչը լուրջ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի կայունության վրա»,-ասել է UNRWA-ի լրատվական հարցերով խորհրդատուն :