Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար. ԱՄՆ-ն ձգտում է վերադարձնել ԻԼԻՊ-ին
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահը, ցավակցություն հայտնելով Պակիստանում, Սիրիայում և Իրանի Շիրազում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի կապակցությամբ ասել է,-«ԱՄՆ-ն ձգտում է շատ ասպարեզներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը վերադարձնել իր գործունեության դաշտ»։
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Իրանում գտնվող Շահչերաղի սրբավայրի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը։ Ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է 2 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը 2006 թվականի պատերազմում Սիոնիստական ռեժիմի դեմ դիմադրության հաղթանակի 17-րդ տարեդարձի կապակցությամբ ունեցած ելույթում հավելել է.-« Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց դերն ունեցան այս սխարագործության մեջ։Այդ թվում են ժողովուրդը, մարտիկները, ռազմական կառույցները, նահատակները, Իրանը, Սիրիան, և բոլոր այն երկրները, որոնք աջակցել են դիմադրությանը»:
Անդրադառնալով այս պատերազմի ազդեցությանը կանխարգելիչ հավասարման ստեղծման և թշնամու դիմադրության ուժի չափը գիտակելու հարցում՝ նա ասել է,-«Այն, ինչ կատարվեց անցյալ տարի ծովային սահմանների սահմանազատման հարցում, նույնպես այս պատերազմի արդյունքներից էր»։
Ընդգծելով, որ դիմադրությունը կվերագրավի մնացած օկուպացված սահմանային կետերը և իսկական վահան կլինի Լիբանանին հովանավորելու համար, Նասրալլահը հավելել է,-«Այսօր թշնամին քաղաքական, ռազմական, ժողովրդական ու հոգեբանական առումով, շատ ավելի թույլ է, քան 2006-ին, իսկ դիմադրության առանցքը շատ ավելի ուժեղ է, քան այն ժամանակ»։